ԵՊԼՀ ՈՒԽ-ը լատինատառ հայերեն գրությամբ ծաղկեպսակի հետ առնչություն չունի. ուսանողները հերքում են

13:23 • 09.05.19

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը հերքել է տեղեկությունը, որ Եռաբլուր լատինատառ հայերեն գրառմամբ ծաղկեպսակ են ուղարկել:

«ԵՊԼՀ ՈՒԽ-ն պաշտոնապես հերքում է, որ այս ծաղկեպսակն ուղարկվել է մեր կողմից և հորդորում բոլոր լրատվականներին տարածել լուրն առ այն, որ ՆԵՐԿԱՅԻՍ ԵՊԼՀ ՈՒԽ-ը ոչ մի առնչություն չունի այս ծաղկեպսակի հետ։

Հարգենք Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը, և նման սուրբ ու հաղթական օրը չպղծենք նենգությամբ։

Շնորհավոր մայիսի 9»։