ԱՄՆ-ում անցորդներն աղբարկղի մեջ նորածին երեխա են հայտնաբերել

12:48 • 09.05.19

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ շրջանում աղբարկղի մեջ նորածին աղջիկ է հայտնաբերվել, հաղորդում է Fox News-ը:

Շրջանի շերիֆի գրասենյակից տեղեկացրել են, որ բնակարանային համալիրի մոտակայքով քայլող երկու անցորդ աղբարկղից երեխայի լացի ձայն են լսել, ապա ներսում հայտնաբերել նորածնին:

Երեխան հիվանդանոց է տեղափոխվել՝ ստուգումներ անցնելու: Բարեբախտաբար, նա ողջ է մնացել:

Ֆլորիդա նահանգի օրենքը թույլ է տալիս նորածին երեխաներին անանուն կերպով թողնել հիվանդանոցներում կամ հրշեջ կայաններում, որտեղ տվյալ անձին երեխայից հրաժարվելու վերաբերյալ հարցեր չեն տա, այնուհետև երեխան որդեգրման է հանձնվում: