Նորվեգիայի առողջապահության նախարարն ասել է, որ քաղաքացիներին պետք է թույլ տալ խմել, ծխել և միս ուտել

03:49 • 09.05.19

Նորվեգիայի առողջապահության նախարար Սիլվի Լիստհյոուգը հայտարարել է, որ մարդկանց պետք է թույլատրել խմել, ծխել, և ուտել միս այնքան, որքան նրանք ցանկանում են: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն:

Լիստհյոուգը, ով պաշտոնին է նշանակվել մայիսի 3-ին, ընդգծել է, որ չի ցանկանում հոգևոր խորհրդատու լինել կամ բնակիչներին պատմել, թե նրանք ինչպես պետք է ապրեն, այլ մտադիր է մարդկանց բավարար տեղեկատվություն տրամադրել, որպես ընտրություն կատարելու հիմք:

«Նկատի ունեմ, որ մարդկանց պետք է թույլատրել խմել, ծխել և ուտել միս այնքան, որքան ուզում են: Կառավարությունը ուրախ է նրանց տեղյակ պահել վատ սովորությունների մասին, սակայն մարդիկ, կարծում եմ, հիմնականում գիտեն, թե ինչն է օգտակար, ինչը` վնասակար»,- ասել է նորանշանակ նախարարը:

Աղբյուրը հրապարակել է Սիլվի Լիստհյոուգի` գլանակով նկարները և նշել, որ նախարարն այլևս չի ծխում, սակայն երեկույթների ժամանակ երբեմն հիշում է վատ սովորության մասին: