Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում, կա մեկ զոհ. Shamshyan.com
Մայիսի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում բախվել են Թալին քաղաքի բնակիչ, 53-ամյա Վահան Մխիթարյանի վարած ГАЗ 24-10 մակնիշի 11 ՍՍ 947 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 49-ամյա Արմեն Հարությունյանի վարած Mitsubishi մակնիշի 026 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2410-ի վարորդ Վ. Մխիթարյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է: Բախման հետևանքով 2 մեքենաները բախվել են նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող ЗИЛ մակնիշի 35 GQ 115 համարանիշի ավտոմեքենային:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










