«Շերեմետևո»-ում SSJ-100 կործանված ինքնաթիռի բորտուղեկցորդի մայրը ողբերգական պատահականություն է գտել որդու առաջին և վերջին չվերթների միջև
«Շերեմետևո»-ում Մոսկվա-Մուրմանսկ չվերթի SSJ-100 ինքնաթիռի հրկիզվելու հետևանքով զոհված բորդուղեկցորդ Մաքսիմ Մոիսեևի մայրը՝ Յուլիա Կարևան Life.ru-ին տված հարցազրույցում պատմել է, որ տղայի առաջին չվերթը նույնպես եղել է Մոսկվա-Մուրմանսկ ուղղությամբ:
«Մեկ տարի, մեկ ամիս առաջ` ապրիլին, նա կատարեց իր առաջին չվերթը Մոսկվա-Մուրմանսկ ուղղությամբ, ինչպես և վերջինը: Նա շատ էր ուրախացել, որ վերջապես անձնակազմի անդամ է: Այդ օրն էլ, սովորականի նման, զանգահարեց ինձ և տեղեկացրեց թռիչքի համարի ու ժամի մասին: Վատ կանխազգացում չունեի, չէի կարող պատկերացնել, որ դա որդուս վերջին թռիչքը կարող էր լինել»,- պատմել է Կարևան:
Նա նշել է, որ Մաքսիմի եղբայրներից մեկը որոշել է կատարել նրա երազանքն ու դառնալ օդաչու: Մոիսեևը զոհվել էր` փորձելով փրկել մի շարք մարդկանց կյանքեր: Ավելի վաղ նրա մայրը պատմել էր, որ տղան 15 տարեկանում Ղրիմում խեղդվելուց փրկել է մի մարդու:










