Հայաստանի և Արցախի ղեկավար կազմերը Շուշիում մասնակցել են տոնական միջոցառումներին (տեսանյութ, լուսանկարներ)

13:00 • 09.05.19

Հայաստանի և Արցախի հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցելուց հետո ուղևորվել են Շուշի:

Շուշիում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, քաղաքական, ռազմական գործիչներ, հաղթանակին մասնակցած զինվորականներ:

Այնուհետև երկու հայկական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգելով նրա հիշատակը:

Շուշիում կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ վարչապետ Փաշինյանը զրուցել է ներկաների հետ և շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ, միացել է շուրջպարի:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցի, կատարել մոմավառություն: