Քաթար է ժամանել ամերիկյան B-52 Stratofortress ռմբակոծիչը՝ «Իրանի զսպման» նպատակով

12:08 • 10.05.19

ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Քաթարի ավիաբազա B-52 ռմբակոծիչի ժամանման մասին: Դա արվել է Մերձավոր Արևելքում ռմբակոծիչների օպերատիվ խմբի տեղակայման շրջանակում՝ տարածաշրջանում ամերիկյան շահերի պաշտպանության նպատակով, գրում է ria.ru-ն: 

«B-52 Stratofortress ռմբակոծիչը, որը մեկնել էր Լոս Անջելեսի «Բարկսդեյլ» ավիաբազայից, «Էլ Ուդեյդ» ավիաբազա է հասել 2019 թվականի մայիսի 9-ին»,- ասվում է հրամանատարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Համաձայն հաղորդագրության՝ «այս ինքնաթիռը մտնում է ռմբակոծիչների օպերատիվ խմբի մեջ, որոնք տեղակայված են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում՝ տարածաշրջանում ամերիկյան ուժերի ու շահերի պաշտպանության համար»:

ԱՄՆ-ն ավելի վաղ հայտնել էր Իրանի կողմից սպառնալիքի աճի մասին և ավիակիր խումբ ու ռազմավարական ռմբակոծիչներ ուղարկել տարածաշրջան: