Շուշիում բացվել է Դուշման Վարդանի տուն-թանգարանը (տեսանյութ)

22:58 • 10.05.19

Շուշիում այսօր բացվել է ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի  (Դուշման Վարդանի) տուն-թանգարանը:

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղահրամանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակել տուն-թանգարանի բացման արարողությունից և գրել.

«Վարդանի («Դուշման») կողմից առաջարկված ու մշակված միջոցառումների շնորհիվ ձախողվեց ադրբեջանցիների կողմից ձեռնարկված վերջին և ամենավճռական հակագրոհը Շուշին հետ վերադարձնելու նպատակով»: