81-ամյա իռլանդուհին, որին մանուկ հասակում որդեգրման էին հանձնել, առաջին անգամ հանդիպել է 103-ամյա մորը

23:32 • 10.05.19

Իռլանդուհին, որը մեծացել է մանկատանը, անակնկալ այց է կատարել՝ առաջին անգամ տեսնելու իր 103-ամյա մորը: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, իռլանդուհին մորը կարողացել է գտնել գենետիկաբանի օգնությամբ՝ 60 տարվա որոնումների արդյունքում:

81-ամյա Էյլին Մաքենը մեծացել է Դուբլինի մանկատներից մեկում և ոչինչ չի իմացել իր կենսաբանական մոր մասին, որն իրեն մանուկ հասակում որդեգրման է հանձնել:

Տեղի ռադիոոյով անցկացվող ծրագրին մասնակցելով և մասնագետների օգնությամբ նրան հաջողվել է գտնել մորը՝ Էլիզաբեթին, ու այցելել նրան, որը Շոտլանդիայում է բնակվում: