Բաքվում 5-րդ դասարանի աշակերտուհին «ուսուցիչների ճնշումների» պատճառով ինքնասպանության փորձ է արել

17:48 • 10.05.19

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նիզամիի շրջանի դպրոցներից մեկի աշակերտուհին 6 տուփ դեղահաբ է խմել՝ փորձելով ինքնասպան լինել, հաղորդում է Minval գործակալությունը;

Երեխայի մոտ դեղերից թունավորում է եղել, և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա 18 ժամ անց կոմայից արթնացել է:

Աղջկա հոր խոսքով՝ դստեր հոգեկան ճնշված վիճակի մեղավորն ադրբեջաներենի և ինֆորմատիկայի ուսուցիչներն են: Վերջիններս աշակերտուհուն բազմիցս գրատախտակի մոտ նվաստացրել և անդաստիարակ են անվանել այն պատճառով, որ նա այլ կրկնուսույցների մոտ է հաճախել:

Հաղորդվում է, որ հոգեբանները զրույց են ունեցել երեխայի հետ, իսկ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: