Թրամփը նշել է երեք բացառություն, որոնց դեպքում հղիության արհեստական ընդհատումն ընդունելի է

12:32 • 20.05.19

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը հղիությունն արհեստական ճանապարհով ընդհատելու պրակտիկայի ամենահայտնի ընդդիմախոսներից է, ևս մեկ անգամ անդրադարձել է այս թեմային:

Նա նշել է, որ թեև դեմ է դրան, սակայն կա երեք բացառություն, որոնց դեպքում հղիության արհեստական ընդհատումն ընդուելի է: Խոսքը բռնաբարության, արյունապղծության և մոր առողջությանը սպառնացող լուրջ վտանգի մասին է:

Թրամփն այս մասին գրել է իր պաշտոնական թվիթերյան էջում՝ ընգծելով, որ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը ևս այս կարծիքին էր:

«Ես հաստատակամորեն աջակցում եմ կյանքի իրավունքին, սակայն կա երեք բացառություն՝ բռնաբարություն, արյունապղծություն և մոր կյանքի պաշտպանություն: Նույնպիսի դիրքորոշում ուներ նաև Ռոնալդ Ռեյգանը»,-գրել է նխագահը: