Արարատի փոխմարզպետներն աշխատանքից ազատվել են օպտիմալացման ծրագրի շրջանակներում
Մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե Արարատի երկու փոխմարզպետների ազատման պատճառն այն է, որ նույն այդ մարզում դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու վարչապետի կոչը պատշաճ չի կատարվել, ինչն էլ առաջացրել է Փաշինյանի զայրույթը, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետարանի լրատվական բաժնի աշխատակիցը։
«Հաշվի առնելով թեմայի հասարակական հնչեղությունը` հայտնում ենք, որ փոխմարզպետներ Արթուր Մկրտչյանն ու Տիգրան Պարսիլյանն ազատվել են կառավարության օպտիմալացման ծրագրի շրջանակներում»,- պարզաբանեցին մարզպետարանից։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստորագրել է որոշումներ, ըստ որոնց Արարատի մարզի երկու փոխմարզպետները՝ Արթուր Մկրտչյանը և Տիգրան Պարսիլյանն, ազատվել են զբաղեցրած պաշտոններից։










