Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին բախվել են Volkswagen-ը, բեռնատար MAZ –ը, Opel-ներն ու ВАЗ 21104-ը. Shamshyan.com

19:18 • 20.05.19

Մայիսի 19-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:15-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Ամրակից գյուղի վարչական տարածքում, բախվել են Volkswagen մակնիշի 34 FL 468 համարանիշի, բեռնատար MAZ մակնիշի 35 AO 737 համարանիշի, Opel Corsa մակնիշի 35 RR 765 համարանիշի, ВАЗ 21104 մակնիշի 95 GG 059 համարանիշի և Opel Astra մակնիշի 75 RT 500 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Բախման հետևանքով էլ բեռնատարը բախվել է ճանապարհի երկաթե արգելապատնեշին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: