Ամերիկացի միլիարդատերը պարտավորվել է ամբողջությամբ մարել քոլեջներից մեկի մոտ 400 ուսանողի պարտքերը (տեսանյութ)
ԱՄՆ Ատլանտա քաղաքի «Մորհաուս» քոլեջում ելույթի ժամանակ միլիարդատեր, տեխնոլոգիական ոլորտի ներդրող և բարերար Ռոբերտ Ֆ. Սմիթը հանդես է եկել անակնկալ հայտարարությամբ. նրա ընտանիքը պարտավորվել է մարել 2019թ. բոլոր շրջանավարտների ուսանողական վարկերն ու պարտքերը:
Ինչպես նշում է The Guardian-ը, խոսքը վերաբերում է մոտ 400 ուսանողի, որոնց պարտքերը մարելու համար կպահանջվի մոտ 40 մլն դոլար:
«Այս երկրում բնակված իմ ընտանիքի ութ սերնդի անունից կցանկանայի «մի քիչ վառելիք լցնել ձեր ավտոբուսի մեջ»: 2019թ. շրջանավարտներն իմ են, և իմ ընտանիքը կվճարի նրանց բոլորի ուսանողական պարտքերը»,-հայտարարել է 5 մլրդ դոլար կարողության տեր Սմիթը:
Ուսանողներն այս հարտարարությունը սկզբում ընդունել են լռությամբ, իսկ հետո՝ բարձր ծափահարություններով: Բացի այդ նա 1,5 մլն դոլար է հատկացրել քոլեջի զարգացմանը:
Պարբերականը նկատում է, որն չմարված ուսանողական պարտքն ամբողջ ԱՄՆ-ի տարածքում կազմում է 1,5 տրլն դոլար և խոշոր ազգային խնդիր է դարձել:










