Էյֆելյան աշտարակի գագաթը մագլցած տղամարդը սպառնացել է ցած նետվել (լուսանկարներ)

19:58 • 20.05.19

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակն այսօր ցերեկը փակվել է անհայտ անձի պատճառով, որը մագլցել է աշտարակն ի վեր, հաղորդում է FOX News-ը:

Հայտնի է, որ աշտարակի այն հատվածը, որտեղ գտնվում է տղամարդը, շրջափակվել է, զբոսաշրջիկները տարհանվել են:

Ոստիկանության աշխատակիցները շուրջ 30 րոպե բանակցել են տղամարդու հետ, որը սպառնացել է ցատ նետվել: Առայժմ 40-ին մոտ տղամարդը ձերբակալված է: Հայտնի է, որ նա աշտարակ է մտել սովորական այցելուի պես, իսկ երկրորդ հարկից սկսել է մագլցել՝ հասնելով մոտ 275 մետր բարձրության: 

Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշներից է: Այն կառուցվել է 1889թ.-ի փարիզյան ցուցահանդեսի առթիվ՝ ինժեներ Գուստավ Էյֆելի նախագծով, և տվյալ ժամանակի ամենաբարձր աշտարակն է դարձել: Ի սկզբանե ծրագրվում էր, որ աշտարակը 20 տարի անց կապամոնտաժվի, քանի որ դրա դիզայնը դուր չէր գալիս շատ փարիզցիների, սակայն այդ տարիների ընթացքում այն հասցրել էր Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը դառնալ: