«Коммерсантъ» թերթն աշխատանքից ազատել է Մատվիենկոյի մասին հոդվածի պատասխանատուներին, ապա քաղաքական բաժնի թղթակիցներն ազատման դիմում են ներկայացրել

18:52 • 20.05.19

Ռուսական «Коммерсантъ» թերթն աշխատանքից ազատել է հատուկ թղթակից Իվան Սաֆարովին և քաղաքական բաժնի թղթակից Մաքսիմ Իվանովին այն բանից հետո, երբ թերթում Վալենտինա Մատվիենկոյի՝ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի պաշտոնից հեռանալու հնարավորության մասին հոդված էր հրապարակվել:

Ինչպես գրում է tvrain.ru-ն, ի նշան բողոքի, թերթի քաղաքական բաժնի բոլոր աշխատակիցներն ազատման դիմում են ներկայացրել:

Հայտնի է, որ Իվանովի ազատման պատճառն ապրիլի 17-ին հրապարակված հոդվածի այն մասն է, որում ասվում է, թե Մատվիենկոյի հնարավոր հրաժարականից հետո նրան պաշտոնում կարող է փոխարինել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

«Коммерсантъ» -ի գլխավոր խմբագիր Ռենատա Յամբաևայի խոսքով՝ լրագրողներին աշխատանքից ազատելու որոշումը կայացվել է թերթի բաժնետեր Ալիշեր Ուսմանովի կողմից և իրականացվել է Իվան Ստրեշինսկիի մողմից:

Թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Գլեբ Չերկասովը, խոսելով բաժնի աշխատակիցների՝ աշխատանքից ազատվելու մասին, նշել է. «Բաժնետերն իրավունք ունի կադրային որոշումներ կայացնելու, իսկ աշխատակիցները իրանց հետ չհամաձայնելու իրավունք ունեն, ինչի դեպքում նրանց համար միակ տարբերակն աշխատանքի վայրը փոխելն է»