ԱՄՆ-ում 22-ամյա մարզուհին մարաթոնի ժամանակ մահացել է

04:32 • 21.05.19

ԱՄՆ-ի Օգայո նահանգում կայացած Քլիվլենդյան մարաթոնի ժամանակ մահացել է 22-ամյա մարզուհի Թեյլոր Սիիպոն: Նշվում է, որ աղջկա մահը վրա է հասել սրտի կաթվածի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է AP-ն:

Աղբյուրը հայտնում է, որ մարաթոնի ընթացքում Սիիպոյի ինքնազգացողությունը վատացել է և նա ընկել է գետնին, երբ շատ մոտ էր վերջնագծին: Հիվանդանոց տանելու ճանապարհին նա մահացել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: