Իրանցի երգչուհուն դատարան են կանչել զբոսաշրջիկների առաջ մենահամերգ տալու համար
Իրանում երգչուհուն դատարան են կանչել հանրության առաջ մենահամերգ տալուց հետո: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:
Նեգար Մոազզամն անցյալ շաբաթ երգել է մի խումբ զբոսաշրջիկների համար Աբյանե պատմական գյուղում, քանի դեռ Մշակութային ժառանգության կազմակերպության տեղի աշխատակիցները չեն ընդհատել նրա ելույթը: Ի դեպ, նշվում է, որ երգչուհին Սպահան նահանգի ազգային ավանդական տարազով է եղել:
Համապատասխան տեսանյութը երգչուհին հրապարակել է սոցցանցում, որտեղ այն արագ տարածվել է հետևորդների շրջանում, այդ թվում և իշխանությունների: Instagram-ում նա 180 000 հետևորդ ունի:
Տեսանյութն այնուհետև հեռացվել է սոցցանցից, երբ նրան կանչել են դատարան:
Սպահանի գլխավոր դատախազը հաստատել է, որ իր գրասենյակը հետաքննություն է վարում «միայնակ երգող կնոջ» գործով:










