ԱՄՆ-ում McDonald's-ի աշխատակիցներին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

20:46 • 22.05.19

ԱՄՆ-ում McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցի աշխատակիցները բախվել են սեռական ոտնձգությունների գործով մեղադրանքներին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, իրենց գործընկերների դեմ մեղադրանք են ներկայացրել McDonald's-ի 25 աշխատակից: Պաշտպանության ներկայացուցիչը հեռուստակամրջի ընթացքում նշել է, որ «այդ խիզախ աշխատակիցները, որոնցից ոմանք 16 կամ 17 տարեկան են, հայտարարում են McDonald's-ում անթույլատրելի վարքի լայն շրջանակի մասին»:

Խոսքը ղեկավարների կողմից անթույլատրելի հպումների, ոչ պարկեշտ վարքի և մեկնաբանությունների մասին է: Միևնույն ժամանակ ռեստորանների աշխատակիցներից ոմանք նշել են, որ իրենց բողոքներն անտեսվել են կամ ընկալվել որպես կատակ: