Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են BMW-ն և «Mercedes»-ը. Shamshyan.com
Մայիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությանբ, բախվել են BMW մակնիշի 84 RR 999 համարանիշի և Mercedes մակնիշի 35 PG 541 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Փրկարարները , քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դարձի են բերել և տեղափոխել անվտանգ վայր: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ երկուսն էլ եղել են սթափ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:











