ՌԴ Վլադիմիրի շրջանում իրավապահները ոչնչացրել են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող 2 զինված անձի (թարմացված)

04:53 • 22.05.19

06.42

Ոստիկանությանը հաջողվել է ոչնչացնել է երկու հոգու, որոնք կասկածվում էին ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում արգելափակվել է մասնավոր տունը, որում եղել են զինված անձինք, տարհանվել են տարածքի բնակիչները: Սկսված փոխհրաձգության արդյունքում իրավապահներին հաջողվել է սպանել նրանց; Տնից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:    

04.53

ՌԴ Վլադիմիրի շրջանի Կոլչուգինո քաղաքում իրավապահները շրջափակել են մասնավոր մի տուն, որտեղ, ըստ տեղեկությունների, գտնվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող զինյալներ: Այդ մասին Interfax-ի փոխանցմամբ՝ հաղորդել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից:

Ըստ աղբյուրի՝ կոմիտեն չի ներկայացրել հակաահաբեկչական հատուկ գործողության մանրամասները՝ նշելով, որ այդ մասին տեղեկություն կհրապակարվի ավելի ուշ: