Հալեպի կենտրոնում երկու հրթիռ է պայթել

05:56 • 22.05.19

Սիրիայի Հալեպ քաղաքի կենտրոնում երկու հրթիռ է պայթել: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Al Ekhbariya հեռուստաալիքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայրը շրջափակվել է անվտանգության ծառայողների կողմից, ժամանել է մի քանի շտապ օգնության մեքենա:

Հալեպում տեղի ունեցած հարձակման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: