Թաիլանդում մարիխուանայի օգտագործումն ապաքրեականացնելու կողմնակիցները «կանեփի երթի» են դուրս եկել (լուսանկարներ)

14:59 • 22.05.19

Թաիլանդում մարիխուանայի բժշկական կիրառման լիարժեք ապաքրեականացման կողմնակիցները 270 կիլոմետրանոց «կանեփեի երթի» են դուրս եկել՝ նպատակ ունենալով երկրի իշխանությունների ուշադրությունը հրավիրել տվյալ հարցին:

Ինչպես նշում է Nation կայքը, երթի մասնակիցները մեկ օրվա մեջ արդեն 15 կմ տարածություն են անցել: Երթի վերջնակետը Սուհպան Բուրի շրջանն է:

Երթը գլխավորում են հայտնի հասարակական և քաղաքական գործիչներ՝ համալսարանի ռեկտոր, նախկին քաղաքական գործիչ, խորհրդարանի նախկին խոսնակ, ոստիկանության պաշտոնաթող սպա և այլք:

Երթի մասնակիցների բողոքն ուղղված է բժշկական նկատառումներով մարիխուանայի օգտագործումը սահմանափակող օրենքի դեմ, որն ուժի մեջ է մտել այս տարվա մարտից: Մարիխուանան շարունակում է երկրում ապօրինի հոգեմետ նյութերի շարքին դասվել: