Իտալիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել. կա 1 զոհ և տասնյակ վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութեր)

15:07 • 22.05.19

Այսօր Իտալիայի Մոնտերիջոնի համայնքի մոտակայքում՝ Սիենա և Ֆլորենցիա քաղաքներն իրար միացնող ավտոճանապարհին, զբոսաշրջային ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 25-ը վնասվածքներ է ստացել, հաղորդում է La Repubblica պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 9:30-ի սահմաններում: Ավտոբուսում ընդհանուր առմամբ 60 զբոսաշրջիկ է եղել Արևելյան Եվրոպայի երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից:

Զոհը 40-ամյա կին է՝ հավանաբար խմբի զբոսավարը: Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, ճանապարհային ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ: