Ուկրաինայում կինը մոտ 6 ամիս մոր դին պահել է տան նկուղում նրա կենսաթոշակը ստանալու համար

06:48 • 22.05.19

Ուկրաինայի Միտկովո գյուղի բնակչուհին մոտ վեց ամիս տան նկուղում պահել է մահացած մոր մարմինը՝ նրա կենսաթոշակը ստանալու համար, հաղորդում է РЕН ТВ-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղացիները նկատել են, որ տարեց կինն այլևս դուրս չի գալիս տնից և դիմել են ոստիկանություն: Երբ դուստրը հերթական անգամ եկել է մոր կենսաթոշակը ստանալու, նրան ձերբակալել են:

Կինը պատմել է, որ մորը մահացած է հայտնաբերել այս տարվա հունվարի 2-ին: Նա փաթաթել է մոր մարմինը վերմակի մեջ և տեղափոխել նկուղ: Նա խոստովանել է, որ  մոր մահվան փաստը թաքցրել է ոչ թե այն պատճառով, որ ցանկացել է տիրանալ նրա կենսաթոշակին, այլ որ թաղման համար գումար չի ունեցել:

Ըստ աղբյուրի՝ միջադեպի առնչությամբ հետաքննություն է իրականացվում: