Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի, իսկ երկու այլ փողոցների անվանումներում «Սուրբ» բառի ավելացման առաջարկն ավագանին մերժեց. ուղիղ
14:10
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանին ձայների 30 կողմ, 7 դեմ և 12 ձեռնպահ համամասնությամբ կողմ քվեարկեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից առաջարկված նախագծին:
Մովսես Խորենացու փողոցի և Մաշտոցի պողոտան անվանափոխելու առաջարկը մերժվեց:
11:00
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 14 հարց՝ այդ թվում՝ ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի՝ մայրաքաղաքի կենտրոնական մի շարք փողոցների անվանափոխման վերաբերյալ ներկայացրած նախագծերը:
Թեհմինա Վարդանյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորիչ փողոցներին և Մաշտոցի պողոտայի անուններում ավելացնել «Սուրբ» բառը:










