Մեքսիկայում կրկին ակտիվացել է Պոպոկատեպետլ հրաբուխը

09:38 • 23.05.19

Մեքսիկայի հարավում գտնվող Պոպոկատեպետլ հրաբուխը 3,5 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել, գրում է РИА Новости-ն՝ երկրի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությանը հղումով:
 
Մոխրի արտանետումից հետո հրաբուխը շարունակել է ակտիվությունը՝ մինչև 800 մետր գազ արտանետելով: Տեղի իշխանությունները նախազգուշացրել են լեռանը մոտենալու վտանգավորության մասին:

Հաղորդվում է, որ ներկա պահին հրաբխի արտանետումներն ու ակտիվությունը հավելյալ վտանգ են ներկայացնում օդի ուժեղ աղտոտվածության պատճառով, որը գրանցվել է անցած շաբաթ՝ մայրաքաղաք Մեխիկոյի հովտում:

Պոպոկատեպետլ հրաբուխը, որն ացտեկների լեզվով թարգմանաբար նշանակում է «ծխացող լեռ», 5400 մետր բարձրություն ունի և Մեքսիկայի խորհրդանիշներից մեկն է համարվում: