ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել մայթեզրին

05:34 • 23.05.19

Մայիսի 22-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 32 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երկու ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկում ծուխ է նկատվում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mercedes E280 (վարորդ՝ Հ.Զ., ծնված 1995 թ.) և BMW (վարորդ` Է.Մ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Mercedes E280 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել մայթեզրին: Տուժածներ չկան: Պատահարի վայրում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել: