Մարդասպան կապիկը 9 օր շարունակ ահաբեկել է հնդկական քաղաքը
Հնդկաստանի Բադնավար քաղաքում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել այն բանից հետո, երբ կապիկն սպանել է տեղի բնակիչներից մեկին և վիրավորել մի քանիսին: Այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:
Կենդանին 9 օր շարունակ թափառել է քաղաքի փողոցներում և հարձակվել մարդկանց վրա: 60-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել: Եվս 10 մարդ դիմել է տեղի հիվանդանոց` տարբեր վնասվածքներով:
Բադնավարի բնակիչները ցույցեր են սկսել` կառավարությունից պահանջելով քայլեր ձեռնարկել: Կրքերն ավելի են թեժացել, երբ հիվանդանոցում կատաղության դեմ դեղահաբեր չի գտնվել: Ցուցարարները փակել են փողոցները` դժվարացնելով ոստիկանության աշխատանքը:
Նշվում է, որ նրանք նույնիսկ փողոց են դուրս բերել մահացած տղամարդու դին: Աղբյուրը հայտնում է, որ 9 օր անց կառավարությանը հաջողվել է որսալ մարդասպան կապիկին:










