Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթի կարգազանց ուղևորը մահացել է օդանավում
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթի ուղևորը ծեծկռտուք է սարքել ինքնաթիռում և մահացել է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի տվյալներով՝ ուղևորը վտանգավոր իրավիճակ է ստեղծել իր և մոտակայքում գտնվող մարդկանց համար:
Ինչպես նշվում է, կատարվածի հետևանքով տղամարդուն շտապ բուժօգնություն է անհրաժեշտ եղել, սակայն ինքնաթիռին մոտեցած բժիշկներին չի հաջողվել վերակենդանացնել նրան:
Միջադեպը տեղի է ունեցել «Դոմոդեդովո» օդակայանում: Red Wings ավիաընկերությունը տեղեկացրել է, որ իր օդանավը օդանավակայան է վերադարձել անկարգապահ ուղևորի պատճառով:










