Թաիլանդում ոչ սթափ վարորդներին կստիպեն աշխատել դիահերձարանում
Թաիլանդի կառավարությունը մտադիր է յուրօրինակ ձևով պայքարել հարբած վարորդների դեմ: Երկրում շարունակ աճում է ՃՏՊ-ների և ողբերգական ելքով վթարների քանակը: Յուրաքանչյուր շաբաթ միջինը վթարի հետևանքով մահանում է երկու մարդ, 160 մարդ նույն պատճառով յուրաքանչյուր ժամ ստանում է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ինչպես հայտնում է Pikabu-ն, կառավարությունը որոշել է, որ այսուհետ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդները պետք է աշխատեն դիահերձարաններում: Նրանք տեղի աշխատակիցների հետ ստիպված կլինեն մեկնել վթարի վայր, դիահերձարան տանել մահացածների մարմիններն ու ներկա լինել հետագա գործընթացներին` ընդհուպ մինչև դիակիզում:










