«Յանդեքս. Տաքսի»-ի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը նշանակվել է «Յանդեքս»-ի կառավարող տնօրեն
«Յանդեքս» ընկերությունը հայտարարել է ընկերությունների խմբի կառավարող տնօրենի պաշտոնում Տիգրան Խուդավերդյանին նշանակելու մասին, գրում է meduza.io-ն՝ մանրամասնելով, որ «Յանդեքս»-ի կառուցվածքում սա նոր պաշտոն է:
Խուդավերդյանն ընկերությունում է աշխատում 2006թ. սկսած: Այս ընթացքում նա ղեկավարել է «Յանդեքս.Բրաուզեր»-ը և «Յանդեքս.Նավիգատոր»-ը: Մինչդեռ «Յանդեքս.Տաքսի»-ի գործադիր տնօրենի պաշտոնում նա նշանակվել է 2015թ.:
Այժմ, երբ Խուդավերդյանը նոր պաշտոն է զբաղեցնելու, գործադիր տնօրենի պաշտոնում նրան կփոխարինի Դանիիլ Շուլեյկոն:
«Տիգրանը վաղուց է աշխատում «Յանդեքս»-ում, շատ լավ գլուխ է հանում բիզնեսից, հարգված է ընկերությունում»,-նշել է «Յանդեքս»-ի ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Արկադի Վոլոժ:
Նա ընդգծել է, որ երբ Խուդավերդյանը ստանձնի նոր պաշտոնը, ինքը կկարողանա կենտրոնանալ ավելի լայն մարտավարական ծրագրերի վրա:










