Ինձ թվում է՝ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, կոչ կանեմ նախ մտածել և հետո նոր խոսել. Դանիել Իոաննիսյան

17:16 • 24.05.19

Կոչ կանեմ Արթուր Վանեցյանին նախ մտածել և հետո նոր խսել, մտածելը երբեմն օգտակար է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի իրեն վերագրվող հայտարարությանը:

«Արթուր Վանեցյանն ինձ մեղադրեց իրեն պատվերով քննադատելու մեջ և կոչ արեց, որ հանգիստ նստեմ տեղս։

Այսինքն՝ մարդ, ով այսօր ընդունեց, որ ինքը պատվերով քրեական հետապնդման չէր ենթարկում Սաշիկ Սարգսյանին, ինձ մեղադրում է ինչ-որ բան պատվերով անելու մեջ։

Ինձ թվում է, գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, քանզի չի գիտակցում, որ ոչ ինքն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավել ևս ես՝ ՀՀԿ-ն։

Կոչ կանեմ Վանեցյանին նախ մտածել և հետո նոր խսել։ Մտածելը, երբեմն, օգտակար է»,-գրել է Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իոաննիսյանը մեղադրել էր նրան քրեական հեղինակություններ «Վստրեչի Ապերի», «Թոխմախի Բաբոյի», «Վովայի Արշակի» հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ: Ի պատասխան ԱԱԾ տնօրենն ասել էր. « Ծիծաղ է առաջացնում պարոն Իոաննիսյանի հայտարարությունը, խորհուրդ կտամ՝ հանգիստ նստի տեղը»: