Իրանն ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին դեպի Պարսից ծոց է տեղափոխել C-300ՊՄՈՒ-2 համակարգերը. լրատվամիջոցներ (տեսանյութ)

11:31 • 24.05.19

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է Իրանը դեպի Պարսից ծոցի ափ տեղափոխում ռուսական արտադրության C-300ՊՄՈՒ-2 զենիթահրթիռային համակարգերը:

Ինչպես հայտնում է rg.ru-ն, կադրերը ֆիքսվել են հարավային Բուշեր նահանգի Ասալու քաղաքում: ԶՀՀ-ն տեղափոխող ավտոշարասյունը, հավանաբար, տեսանկահարանել է այդ ճանապարհով անցնող վարորդներից մեկն ու ֆիքսած կադրերը համացանցում հրապարակել:

Չի բացառվում, որ համակարգերի տեղափոխումը պայմանավորված է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների սրացմամբ: Հայտնի է, որ Պենտագոնը Պարսից ծոց է ուղարկել «Աբրահամ Լինքոլն» ավիակիրն ու ռմբակոծիչների տակտիկական խումբ: Իրանի իշխանությունները դրան ի պատասխան հայտարարել են, որ պատրաստ են հետ մղել ցանկացած ագրեսիա, և ամերիկյան ավիակիրն ընկալում են ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես թիրախ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թեհրանը ռուսական ԶՀՀ-ն գնելու վերաբերյալ պայմանագիրը կնքել էր 2007թ.՝ վճարելով մոտ 900 մլն դոլար: Սակայն ավելի ուշ գործարքը սառեցվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ժամանակակից սպառազինությունն Իրանին փոխանցելու արգելք սահմանող բանաձևի պատճառով:

2015թ. ՌԴ նախագահը չեղարկել էր այդ արգելքը, ինչի արդյունքում 2016թ. հոկտեմբերի դրությամբ համակարգերն արդեն Իրանին են փոխանցված եղել: