Անցումային արդարադատության նպատակը դրախտ բերելը չէ, բայց այն կարող է օգնել դժոխքից դուրս գալ․ ICT փորձագետ Ռուբեն Կարանզա
«Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներին ելույթով հանդես եկավ ICT փորձագետ Ռուբեն Կարանզան, ով շեշտեց, որ ՀՀ-ում արդարադատությունը ևս պետք է կապված լինի հեղափոխության պահանջների և ակնկալիքների հետ։
«Անցումային արդարադատության նպատակը չէ մեզ դրախտ բերել, բայց այն կարող է մեզ օգնել դժոխքից դուրս գալ»,-ասաց նա։
Ռուբեն Կարանզան նշեց, որ ՀՀ-ում 2018թ.-ի հեղափոխությանը նպաստեցին մինչ այդ տեղի ունեցած բողոքի ցույցերը, որոնք, ըստ նրա, մի կողմից թեև ճնշվեցին, բայց մյուս կողմից էլ խիզախություն ներշնչեցին քաղհասարակությանը՝ մասնավորապես 2008թ.-ի բողոքի ցույցերը, «Էլեկտրիկ Երևանի» ցույցերը, ինչպես նաև արդարադատության ձգտող այլ գործընթացները։
«ՀՀ-ի հիմնական հարցն այն մասին է՝ ինչպես վարվել ենթադրյալ մարդու իրավունքները խախտողների և կոռուպցիայի ենթադրյալ մեղավորների հետ։ Սխալ չէ մտահոգվել այդ իրավախախտողների արդար դատաքննության իրավունքների համար, բայց ճիշտ է պահպանել դատարանների անկախությունը ցանկացած գործով, այդ թվում նաև այն գործերով, որոնք վերաբերում են նրանց, ովքեր մեղադրվում են այդ ենթադրյալ մեղադրանքների մեջ և ամենաշատն են դրանց համար պատասխանատու»,-ասաց նա։
Այնպիսի հասարակությունում, երբ դատական անկախությունը պատրանք է եղել, որ պետության զավթումն է եղել նորմալ, քաղաքական գործիչները և օլիգարխները երկար ժամանակ անպատժելիություն են վայելել, քաղաքացիները մարդու իրավունքներից ու կոռուպցիայից հետևանքներից են տուժել, և նրանք էլ արդար դատաքննության իրավունք ունեն և արժանի են անկախ դատական համակարգին»,-ասաց նա:
Միջազգային փորձագետը նշեց, որ անցումային արդարադատությունը նախագծելիս քաղաքականություն մշակողները, քաղհասարկությունը, միջազգային սուբյեկտները պետք է հիշեն նրանց մասին, ովքեր ձայն չեն ունեցել ՀՀ-ում արդարադատության գործընթացներում երկար ժամանակ։ «Հիշենք նրանց ընտանիքների մասին, որոնք սպանվել, մարմնական վնասվածք են ստացել 2008 թ.-ին, խոշտանգումից կամ քաղաքական կալանավորումից տուժածներն են, սևազգեստ մայրեր են, ովքեր արդարության են ձգտել, թե ինչու են իրենց որդիները ոչ մարտական իրավիճակում սպանել, կամ այն թոշակառուները, որ ցրտի ու սովի պայմաններում են ապրում, այն դեպքում, երբ քաղաքական գործիքները հարստանում են, ուսանողների մասին, որոնք իրենց պայծառ ապագայի հույսն էին կորցրել»,-ասաց նա։
Ռուբեն Կարանզան նշեց, թե ինչ կարող է տալ անցումային արդարադատությունը ՀՀ-ին։ Ըստ նրա՝ դա գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ճյուղերի նկատմամբ վստահության վերականգնումն է և դրա արտացոլումը։ «Այդ վստահությունը կարևոր է, որպեսզի իշխանությունը հատուցի արդարությամբ և հաշվետվողականությամբ, իսկ դրա համար ապահովում են նաև դատական իշխանության անկախությամբ էլ, և եթե դրա նկատմամբ չկա քաղաքացիների վստահություն, ոչինչ չի ստացվի»,-ասաց նա։
Փորձագետն ասաց, որ վեթինգի բազմաթիվ օրինակներ կան, որոնք մի շարք երկրներում ավելի լավ արդյունք ունեն, որոշներում ոչ, բայց նկատեց, որ ՀՀ-ի համար գրավիչ է տարածաշրջանի օրինակները դիտարկել ԵԽ-ի շրջանակում։










