Վիկտորիա Նուլանդին հրաժարվել են ՌԴ այցագիր տալ
Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Վիկտորիա Նուլանդին հրաժարվել են ռուսական այցագիր տալ: Այս մասին ria.ru-ին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից:
Գերատեսչությունից մանրամասնել են, որ մերժման պատճառն այն է, որ Նուլանդը ներառված է ռուսական իշխանությունների կազմած «սև ցուցակում»: Այն կազմվել է ի պատասխան ամերիկյան կողմի պատժամիջոցների:
Նուլանդը ցանկանում էր այցագիր ստանալ, որպեսզի Մոսկվայում մասնակցեր միջազգային փակ համաժողովին:










