Բուլղարիայում ուղևորատար գնացք է այրվել

01:09 • 24.05.19

Բուլղարիայի Ռոման քաղաքում հրդեհվել է ուղևորատար գնացքի վագոնը, РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Нова ТВ հեռուստաալիքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վագոնում բռնկված հրդեհից անմիջապես հետո մեքենավարները կանգնեցրել են գնացքը և սկսել ինքնուրույն մարել հրդեհը:

Նշվում է, որ գնացքից մոտ 300 ուղևոր է տարհանվել, ոչ ոք չի տուժել:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, պարզվում են միջադեպի հանգամանքները: