Երևանյան տներից մեկի խոհանոցի հատակին հայտնաբերվել է 83-ամյա բնակչի դին

09:26 • 24.05.19

Մայիսի 23-ին` ժամը 20:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Ա.Վ.-ի (ծնված 1936 թ.) դին: