Ֆրանսիայում 102-ամյա կինը կասկածվում է ծերանոցում 92-ամյա հարևանուհու սպանության համար

11:51 • 24.05.19

Ֆրանսիայի ոստիկանությունը 102-ամյա կնոջը կասկածում է ծերանոցում տեղի ունեցած սպանության համար, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ սպանվածը եղել է 92-ամյա մի կին:

Նշվում է, որ այժմ երկարակյաց կասկածյալը տեղափոխվել է հոգեբուժարան:

Հայտնի Է, որ նախքան այդ նա ծերանոցի աշխատակիցներից մեկին պատմել էր, որ «ինչ-որ մեկին է սպանել»: Աշխատակցի պատմելով՝ կինն իր արարքի մասին խոստովանելու ժամանակ չափազանց դյուրագրգիռ և հուզված վիճակում է եղել:

Աղբյուրը նշում է, որ սպանվածի դին հայտնաբերվել է խոստովանությունից հետո: Դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահը վրա է հասել գլխի հատվածում ուժեղ հարվածից: