28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին. Shamshyan.com
Այսօր՝ մայիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 05:40-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Նշան Ուստյանն իր վարած Mercedes մակնիշի 77 GQ 777 համարանիշի ավտմեքենայով, Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և առաջ ընթանալով, բախվել թիվ 45 շենքի պատին:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:













