Երևանի քաղաքապետարանը օրենքների խախտումով օտարել է Դալմայի այգիներ կոչվող հողատարածքները (տեսանյութ)

11:00 • 25.05.19

Մի խումբ հողօգտագործողներ պնդում են, որ Երևանի քաղաքապետարանը մի շարք օրենքների խախտումով օտարել է Դալմայի այգիներ կոչվող հողատարածքները, կանաչապատ տարածքները այժմ կառուցապատվում են: Այդ հարցով հողօգտագործողները դիմել են դատարան:

Խնդրին մամուլի ասուլիսում անդրադառնում են փաստաբան Արայիկ Պետրոսյանը, տուժած հողօգտագործողներ Եպրակսիա Սմբատյանը, Արաքսյա Օնջյանը, Ռազմիկ Վարդանյանը։