Տաջիկստան ուղևորվող Boeing-ը վերադարձել է Սուրգուտի օդանավակայան

22:20 • 25.05.19

Տաջիկստանի Խուջանդ քաղաք ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է ՌԴ Սուրգուտ քաղաքի օդանավակայան և վայրէջք կատարել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը:

Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռն օդ է բարձրացել տեղի ժամանակով 18:50-ին (17:50 երևանյան), որից հետո մոտ երեք ժամ պտույտներ է գործել երկնքում՝ վառելիք արտադրելով: 

Օդակայանից նշել են, որ ինքնաթիռը հաջող վայրէջք է կատարել: Ըստ Flightradar-ի տվյալների Boeing 737-524 ինքնաթիռը պատկանում է «ՅուԹեյր» ավիաընկերությանը, որը դեռևս մեկնաբանություն չի ներկայացրել:

Ավելի ուշ «ՅուԹեյր» ավիաընկերությունից հայտնել են, որ օդանավի վերադարձի պատճառը ինքնաթիռի կայունացուցիչի հետ կապված խնդիրն է եղել: