Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ն ու 07-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Մայիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքից դեպի Մ-1 տանող ավտոճանապարհին բախվել են Արտաշավան գյուղի բնակիչ, 56-ամյա Սահակ Մարգարյանի վարած Mercedes մակնիշի 35 GO 918 համարանիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Սարգիս Սարգսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 36 GC 559 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:










