Երևանում Opel-ի վարորդը տապալել է հաստաբուն ծառն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին. կան տուժածներ. Shamshyan.com
Մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:30-ի սահմաններում Opel մակնիշի 36 DA 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում`ժողովրդին հայտնի «Տեցի կռուգի» տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով շինության պարսպին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










