Գերմանիայում ինքնաթիռը հայտնվել է ծառերի ճյուղերի մեջ
Գերմանիայի արևմուտքում ոչ մեծ ինքնաթիռը կողաշրջված դիրքով խցանվել է ծառերի ճյուղերի արանքում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական աղբյուրին, ինքնաթիռում գտնվող երկու տարեց մարդիկ ստիպված են եղել մի քանի ժամ անցկացնել այդ վիճակում:
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի Հոլցվիկեդե շրջանում շաբաթ: Փրկարարական աշխատանքները տևել են 2.5 ժամ:
Ինքնաթիռը ճյուղերի արանքում խցանվել է մոտ 10 մետր բարձրության վրա: Միևնույն ժամանակ մի քանի այլ ԶԼՄ-ներ հայտնում են 4 մետր բարձրությամբ գտնվելու մասին: Նշվում է, որ 56-ամյա օդաչուն և նրա ուղեկցուհին չեն տուժել: Օդանավի տերը տրանսպորտային միջոցի կրած վնաս գնահատել է 130 000 եվրո:












