Երևանում և Կոտայքում փրկարարները սահնօձ են բռնել
10:13 • 26.05.19
Մայիսի 25-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Քասախ գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Placeholder










