Կատմանդուում պայթյուններ են որոտացել. կան զոհեր

23:54 • 26.05.19

 

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում կիրակի երկու պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով մի քանի մարդ մահացել է:

Ինչպես փոխանցում է vesti.ru-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությունը, նախնական տվյալների համաձայն՝ վիրավորում է ստացել առնվազն 5 մարդ: Ոստիկանությունը դեռևս գնահատական չի տալիս կատարվածին:

Միջադեպի շրջանը շղթայապատված է, դեպքի վայրում աշխատում են քննիչները, որոնք փորձում են պարզել, թե ինչն է պայթյունի պատճառ դարձել՝ ահաբեկչություն, կենցաղային գազի արտահոսք, թե այլ բան:

Նշվում է, որ մեկ մարդ մահացել է քաղաքի կենտրոնական բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել վարսավիրանոցի հարևանությամբ՝ քաղաքի արվարձաններից մեկում, որտեղ 3 մարդ է մահացել: