Ռոստովի մարզում առաջին անգամ հայկական խորովածի փառատոն է անցկացվել (տեսանյութ)

23:42 • 27.05.19

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի հայաբնակ Չալթիր գյուղում անց է կացվել հայկական խորովածի առաջին փառատոնը, հաղորդում է «Дон 24» հեռուստաալիքը։

Փառատոնի մասնակիցները՝ Չալթիրի լավագույն խոհարարները, ոչ միայն մրցել են ամենահամեղ հայկական խորովածի պատրաստման հարցում, այլև միջոցառման մասնակիցների հետ կիսվել են իրենց խոհարարական գաղտնիքներով։

«Պետք է հոգիդ ամբողջությամբ ներդնես, և այդ դեպքում կստացվի աշխարհի ամենահամեղ խորովածը»,- ասել է փառատոնի մասնակից Ռուսլան Թաշչիյանը։

Ռուսաստանի հարավում՝ խորովածի մայրաքաղաքը համարվող Չալթիում, միջոցառման ժամանակ նաև հայկական թխվածքների անկյուն է եղել, որտեղ ցանկացողները հնարավորություն են ունեցել համտեսել հայտնի հայկական քաղցրավենիք և անուշեղեն։