Միքայել Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի «սև ցուցակում»

23:51 • 27.05.19

Հայազգի ռուսաստանաբնակ հումորիստ և դերասան Միքայել Գալուստյանը հայտնվել է սկանդալային հայտնի «Миротворец» կայքի տվյալների բազայում, գրում է life.ru-ն։

Կայքը պարզաբանում է, որ հումորիստն աջակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և «գիտակցաբար խախտել է Ուկրաինայի պետական սահմանը»։

«2016թ․-ի մայիսին Գալուստյանն ընդգրկվել է «Յունարմիա» ռազմահայրենասիրական շարժման գլխավոր շտաբում, իսկ 2018թ․-ի նախագահական ընտրություններին Putin Team շարժման կազմում է եղել»,- նշվում է կայքում հայտնված հաղորդման մեջ։

«Миротворец» կայքը գործում է 2014թ․-ից և հայտնի է սկանդալային հրապարակումներով, որոնք մերկացնում են Դոնբասի աշխարհազորայինների, ռուս հասարակական գործիչների, արտիստների, լրագրողների, իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաև Ուկրաինայի շատ քաղաքացիների անձնական տվյալները։