Բուրկինա Ֆասոյում զինված անձինք հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա
Բուրկինա Ֆասոյի հարավում` Լորում շրջանի Տուլֆե գյուղում, զինված անձինք հարձակվել են տեղի կաթոլիկ եկեղեցու վրա: Մահացել է 9 մարդ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ չարագործների խումբը բաղկացած է եղել 12 մարդուց, որոնք եղել են մոտոցիկլետներով: Սա Բուրկինա Ֆասոյում եկեղեցիների վրա հարձակման առաջին դեպքը չէ: Այս ամսվա ընթացքում տեղի է ունեցել 4 հարձակում, որի հետևանքով մահացել է նվազագույնը 20 մարդ:
Հիշեցնենք, որ նախորդ հարձակումը տեղի էր ունեցել մայիսի 14-ին` Բուրկինա Ֆասոյի հյուսիսային շրջանում: Այս ժամանակ մահացել էր 4 մարդ:










